Վրաստանի վարչապետը նշել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանները
ՄիջազգայինՌուսաստանը պետք Է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի երկրների միջեւ վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նույն օրն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2015 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլսում հայտարարել Էր, որ Մոսկվան պատրաստ Է գնալ Վրաստանի հետ այցագրերի վերացմանը, բայց դա տարօրինակ կլինի քննարկել, քանի դեռ երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:
«ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար կան կարեւոր նախապայմաններ. դա Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխան բոլոր այն որոշումների հարգումն Է, որոնք Վրաստանի իշխանությունն ընդունում Է վրաց ժողովրդի հետ միասին»,- լրագրողներին ասել Է վարչապետը՝ ելույթ ունենալով «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդել Է Sputnik-ը, Կվիրիկաշվիլին նշել Է երկրների միջեւ երկխոսության անհրաժեշտությունը: