Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Վակուում եւ իներցիա ղարաբաղյան միջնորդական գործընթացում. Մոսկվան փորձում է դուրս չմնալ

Միջազգային

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի սեղանին այսօր առաջարկներ չկան եւ բոլոր նախկին առաջարկները ԵԱՀԿ նախագահի դարակում են: Սա հայտարարություն է բանակցային վակուումի մասին, որ հնչում է ՌԴ արտգործնախարարի շուրթերից:

Եթե առաջարկներ չկան, ապա ինչ են անում այժմ միջնորդները: Օրինակ՝ երբ Մինսկի խմբի եռանախագահները հորդորում էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին չանել քայլեր, որոնք կվնասեն բանակցային կարգավորմանը, ի՞նչ նկատի ունեին, ի՞նչը կարող է վնասվել, եթե չկա առաջարկ, չկա բովանդակություն: Մյուս կողմից, իհարկե, հենց այս վակուումը ըստ էության ստեղծում է խոցելի վիճակ եւ այս իրավիճակը կարող է լցվել ինչով ասես, ու հենց այս դեպքում է պետք ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն բանակցային դատարկ գործընթացը, որպեսզի այն չլցվի առաջին իսկ պատահած օրակարգով: Սրան զուգահեռ, վակուումը կամ Լավրովի հայտարարություն, ըստ էության վկայությունն է այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը ներկայումս համաձայնություն ունի մեկ հարցի շուրջ՝ պահպանվել որպես համանախագահ եռյակ:

Մնացյալ որեւէ հարցում համաձայնություն չկա եւ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հենց դրա վկայությունն է: Ասելով, որ չկա եւ ռուսական, եւ որեւէ այլ առաջարկ, եւ բոլոր առաջարկներն անարդյունավետ են եղել եւ այսօր պահվում են ԵԱՀԿ նախագահի դարակում, Ռուսաստանի արտգործնախարարը, ըստ էության, հայտարարում է, որ միջնորդ համանախագահների միջեւ չկա որեւէ մոտեցման վերաբերյալ որեւէ համաձայնություն: Վակուում եւ իներցիա:

Մեծ հաշվով, սա է բնորոշվում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Բովանդակային առումով՝ վակուում, ընթացակարգային առումով, գործընթացի առումով՝ իներցիա: Մյուս կողմից, շատ հավանական է դառնում, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վերածվի յուրօրինակ վահանի, կամ հովանոցի, որի տակ կարող են ծավալվել նոր միջնորդական գործընթացներ, այսպես ասած ստվերային: Այսինքն, Մինսկի խմբի համանախագահությունը կլինի պաշտպանիչ զրահը, իսկ դրա տակ կլինեն նոր փորձեր, որոնց մասնակիցները կկենտրոնանան անմիջական դիվանագիտական ջանքերի վրա եւ ժամանակ չեն վատնի վերաֆորմատավորումների համար: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական զարգացումներ են նշմարվում օրինակ, իրանյան կարգավորման կոնտեքստում:

Նախօրեին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը կարող է լինել միջնորդ: Անկասկած է, որ այս հայտարարությունը չէր կարող լինել Իրան-Արեւմուտք կարգավորման տրամաբանությունից դուրս: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է նաեւ, որ այսօր արդեն հայտարարություն եղավ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման եւ այդ թվում ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների մասին: Այսինքն, ակնհայտ է, որ Մոսկվան իրանյան առաջարկն ընկալել է որպես մրցակցային ուղղություն, եւ փորձում է ինքն էլ դուրս չմնալ այդ ուղղությունից:

Այսպիսով, ակնհայտ է, որ համանախագահներն ակտիվացնում են առանձին ջանքերը, որոնք արդեն ոչ միայն ուղղված են լինելու միմյանց խանգարելուն, այլ նոր բովանդակության եւ ֆորմատների ձեւավորմանը: Հայաստանը կա՞ այստեղ, թե Հայաստանի տեղն էլ վակուում է, ընդ որում, արդեն առանց իներցիայի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր Կամենդատյան