Եվրամիությունը Ադրբեջանին 1,2 մլն եվրո է հատկացրել
ՄիջազգայինԵվրոպական միությունը Ադրբեջանին 1,2 մլն եվրո է հատկացրել ազգային վիճակագրական համակարգը կատարելագործելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թրենդ»-ը, հայտարարել է Ադրբեջանիպետվիճկոմի նախագահ Թահիր Բուդաղովը:
«Ազգային վիճակագրական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում Ադրբեջանի վիճակագրության գծով պետկոմիտեին աջակցություն» թվինինգային նախագծին նվիրված միջոցառման ժամանակ Բուդաղովն ասել է, որ նախագիծը կազմված է 5 բաղադրիչներից. աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով վիճակագրական, այդ թվում` բնակչության եկամուտների, կյանքի պայմանների, հաշմանդամության եւ զբոսաշրջության գծով տվյալների ղեկավարման եւ վիճակագրական տեղեկության տարածման կատարելագործում:
Նախագիծը կշարունակվի երկու տարվա ընթացքում: