Սիրիական ընդդիմությունը որոշեց մասնակցել Ժնեւի հանդիպմանը
ՄիջազգայինՍիրիական ընդդիմությունը կմասնակցի միջսիրիական բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում Է, հունվարի 29-ին կսկսվեն Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել Է Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ Մասլաթը: Կոմիտեն ստեղծվել Է կառավարական պատվիրակության հետ երկխոսության համար:
«Մեր որոշումն Է՝ մասնակցել «Ժնեւ-3-ին», նրա խոսքը մեջբերել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ալ Մասլաթը նշել Է, որ քաղաքական գործընթացը հիմնված Է լինելու Ժնեւի 2012 թվականի հունիսի 30-ին կոմյունիկեի վրա: Ընդսմին Սալեմ ալ Մասլաթն ընդգծել Է, որ կոմիտեն հանդես Է գալիս իր շարքերում ընդդիմադիր այն ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու դեմ, որոնք ընդդիմության կազմում ընդգրկված չեն եղել անցյալ տարվա դեկտեմբերին Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: