Ամերիկյան հատուկ ջոկատը դեսանտային գործողություն Է իրականացրել Թիքրիթի մերձակայքում
ՄիջազգայինԱմերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները դեսանտային գործողություն են իրկանացրել Իրաքի Թիքրիթ քաղաքի մերձակա այն գոտում, որը վերահսկում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին, ինչպես տեղեկացնում ԷԱրմենպրեսը, հաղորդել Է «Ա լ Ջազիրա» հեռուստաալիքը: Վերջինիս տվյալներով՝ «ամերիկյան հատուկ նշանակության ուժերը Թիքրիթի հյուսիսում դեսանտ են իջեցրել ԻՊ-ի կողմից հսկվող դիրքում»:
Գործողության նպատակի եւ դրա արդյունքների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը մի քանի անգամ դեսանտ են իջեցրել ԻՊ-ի վերահսկման ներքո գտնվող շրջաններում, սակայն դրանք բոլորը մինչ օրս իրականացվել են երկրի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանում: Թիքրիթ քաղաքը, որն ավելի վաղ իրաքյան զորքերի կողմից ազատագրվել Է ահաբեկիչներից, գտնվում Է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 140 կիլոմետր հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: