Կամերունում դպրոցի տարածքում երկու պայթյուն է իրականացվել
ՄիջազգայինԿամերունի հյուսիսում դպրոցի տարածքում երկու պայթյուն է որոտացել: Կան զոհեր և վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տուժածների հստակ թիվը դեռ հաստակ չէ:
Reauters-ի փոխանցմամբ` պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Հունվարի 25-ին Կամերունի Բոդո քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի քանի պայթյուն էին իրականացրել, որի հետևանքով զոհվել էր 32 մարդ, վիրավորվել` 86-ը: Հավանական է, որ Բոդոյում որոտացած պայթյունների հետևում կանգնած լինի «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում Կամերունի տարածքում:
«Բոկո հարամ»-ը (թարգ.` «Արևմտյան կրթությունը` մեղք է») իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Խմբավորման զինյալները հարձակումներ են գործում նաև հարևան երկրների տարածքում` Նիգերում, Կամերունում և Չադում: 2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմություն է հայտնել ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությանը: