Ռամզան Կադիրով. Գրոզնիում իսլամական բանկ կբացվի
ՄիջազգայինԳրոզնիում իսլամական բանկ կբացվի: Այս մասին հաղորդել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«ԱՄԷ-ից ժամանեցին Mazkorp ֆիլմայի ղեկավարներ Հելալ Սուխաիլ Հիլալ Ռաշիդ Ալմազրոուեյը եւ Վաել Սաաբը: Մենք քննարկեցինք Գրոզնիում իսլամական բանկի բացման խնդիրը: Այս հանդիպման ընթացքում պայմանավորվեցինք սկսել նախագծի իրականացումը»,- Instagram-ում գրել է Կադիրովը՝ հավելելով, որ հանրապետության համար բանկի բացումը հսկայական նշանակություն ունի:
Չեչնիայում ԱՄԷ-ի կապիտալով խոշոր օբյեկտներ են կառուցվում: Իսլամական բանկինգը ենթադրում է իսլամի կրոնական նորմերին համապատասխան բանկային գործունեության վարում: Ըստ ՏԱՍՍ-ի, մասնավորապես, արգելվում է տոկոսադրույքի գանձումն ու ֆինանսական տարբեր սպեկուլյացիաները: