Ռուսաստանում գրիպի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
ՄիջազգայինՌուսաստանում գրիպով պայմանավորված բարդացումների հետևանքով զոհված մարդկանց թիվը արդեն հասել է 107-ի:
Այս թիվը հրապարակել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ մահացած անձինք պատվաստում ստացած չեն եղել, մեծ մասը նաև խրոնիկ հիվանդություններ է ունեցել: Կառույցից ենթադրություն են հայտնել, որ հաջորդ շաբաթներին գրիպի վարակի պիկը կնվազի:
2009-ին Ռուսաստանում խոզի գրիպի հետևանքով զոհվածների թիվը կազմել էր 687 մարդ: