Իրանի գերագույն առաջնորդը հերքել է հրեաների ցեղասպանությունը
ՄիջազգայինԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կայքում տեսագրություն է հայտնվել՝ հոլոքոստի ժխտմամբ:
«Լենտա»-ն հայտնում է, որ տեսանյութը տեղադրվել է նախօրեին՝ հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:
Տեսանյութում ի մի են բերված Պաղեստինում Իսրայելի ռազմական գործողությունների կադրեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի արխիվային կադրեր և հատված 2014-ին Խամենեիիի ելույթից: Վերջինում Իրանի գերագույն առաջնորդը հարցադրում է անում՝ արդյո՞ք իրականում տեղի է ունեցել հոլոքոստ, թե՞ ոչ:
Անգլերենով և ֆարսիով տեսանյութում քննադատվում է նաև «սիոնիստական ռեժիմը և նրանք, ովքեր սատարում են դրան»՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
2015-ի փետրվարին էլ Իրանում հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ էր անցկացվել: