ԳՖՀ-ի իշխանությունները երկրում Զիկա վիրուսով վարակման հինգ դեպք են հաստատել
ՄիջազգայինԳերմանիայի առողջապահության նախարարությունը հունվարի 29-ին հայտարարել Է, որ վերջին չորս ամսվա ընթացքում երկրում Զիկա վիրուսով վարակման հինգ դեպք Է տեղի ունեցել, տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը:
«Մենք տվյալներ ունենք 2015 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի հունվար Զիկա վիրուսով վարակման հինգ դեպքի մասին»,-ասել Է ԳՖՀ-ի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Զիկա վիրուսը առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Վիրուսը տարածում է Aedes aegypti մոծակը:
Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն այժմ հատկապես արագ է տարածվում. վիրուսը թափանցել է 55 երկրներից 21-ը, թեեւ անցյալ տարվա մայիսին հիվանդացածներ կային միայն Բրազիլիայում:
Կան տեղեկություններ, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրսեւորվում է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, «հղիության կամ ծննդաբերության ժամանակ մորից երեխային Զիկայի փոխանցման վկայությունները սահմանփակ են», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: