Սիրիայի կառավարությունը լրջորեն է տրմադրված ժնևյան բանակցություններին
ՄիջազգայինՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ և այդ երկրի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ լուրջ է տրամադրված Սիրիայում ստեղծված ճգնաժամի կարգավորման ժնևյան աշխատանքներին՝ առանց արտաքին միջամտության: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Dampress-ը, ալ Ջաֆարին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միտուրի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը լրջորեն տրամադված է երկխոսությանը և ճգնաժամի քաղաքական լուծման ուղիներ գտնելուն, որը կորոշի Սիրիայի ժողովուրդը՝ առանց արտաքին միջամտության:
ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ընդգծել է քաղաքական գործընթացի սկսման կարևորությունը և շեշտել, որ սպասում է բանակցություններին մասնակցելու իր կողմից ուղղված հրավերին ընդդիմության պատասխանին: