Թուրքական ափերին միգրանտների նավ է խորտակվել
ՄիջազգայինԹուրքիայում՝ Էգեյան ծովի արևմտյան ափին, հունվարի 30-ին միգրանտներով նավ է խորտակվել: Մահացել է 33 մարդ, որոնցից 5-ը երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել Չանաքքալե նավահանգստի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
«Անադոլու»-ի տվյալներով` 75 մարդ` Աֆղանստանից, Սիրիայից ու Մյանմայից, փրկվել են ծովափի փրկարարների օգնությամբ: Միգրանտներն ուղևորվում էին Հունաստան՝ Լեսբոս կղզի:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` տարվա սկզբից ծովային ճանպարհով Թուրքիայից Հունաստան տեղափոխվելու փորձերի արդյունքում զոհվել է 218 մարդ: