Ռուսաստանի գլխավոր ռաբբին Իրանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի հետ
ՄիջազգայինՌուսաստանի գլխավոր ռաբբին` հրեաների հոգևոր առաջնորդ Բեռլ Լազարը, խիստ քննադատության է ենթարկել Իրանին` Հոլոքոստի ժխտման համար:
Newsru.com-ի փոխանցմամբ` ռաբբի Լազարը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին դատապարտել է իր կայքում հրեաների ցեղասպանությունը ժխտող տեսանյութի տեղադրման համար:
Ռաբբի Լազարը հայտարարել է, որ «իրանական ռեժիմի հիմնական քայլերը շարունակում են ուղղված մնալ հրեական պետության ոչնչացմանը, նողկանք են առաջացնում, բայց ոչ զարմանք»: Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը հրեաների հանդեպ և այդ առումով չի տարբերվում հիտլերյան Գերմանիայից:
Սկանդալը տեղի էր ունեցել հունվարի 27-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: