Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինին` օդանավով նոր միջադեպից հետո
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ` նոր միջադեպի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վազ միջազգային լրատվամիջոցները տարածել էին Թուրքիայի ԱԳՆ-ի այն պնդումը, թե այսօր Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու - 34 օդանավը կրկին խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը, որին խնդրել էին դադարեցնել խախտել Թուրքիայի սահմանը:
Նոյեմբերին ռուսաստանյան օդանավի խոցումից հետո Պուտինի հետ հանդիպելու Էրդողանի ջանքերը անարդյունք էին մնացել: