Մոսկվայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
Միջազգային
Մոսկվայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել: Առավոտյան 06:00-ին գրանցվել է +2.9 աստիճան. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ռեկորդը գրանցվել է: Արդեն 06:00-ին +2.9 աստիճան էր, ինչն ավելին է, քան նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1961 թվականին՝ 2.7 աստիճան»,-ասել է օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը:
Ջերմաստիճանի այդ ռեկորդը երկրորդն էր հունվարի ընթացքում: Երեկ՝ հունվարի 30-ին, գերազանցվել էր 1989 թվականի ռեկորդային ջերմաստիճանը, որը կազմել էր +2.5 աստիճան:
Այս շաբաթ Մոսկվայում եղանակի տաքացում էր գրանցվել: Օդերևութաբանների խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին տաք եղանակը կշարունակվի, սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով: