Կոլումբիայում 20 հազար մարդ հիվանդացել է Զիկա վիրուսով
Միջազգայինshabat.am-ը գրում է.
Կոլումբիայում Զիկա վիրուսով վարակվելու 20.2 հազար դեպք է արձանագրվել: Հիվանդների թվում 2.1 հազարը հղիներ են: Այդ մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Վիրուսի առկայությունը հաստատվել է 193 համայնքներում, որոնցից 90-ը գտնվում է երկրի կենտրոնական մասում, իսկ 40-ը` Կարիբյան ափին»,- ասվում է հաղորդագրությունում:
Վիրուսը հիմնականում փոխանցում են մոծակները: