ՄԱԿ-ը 861 մլն դոլար է խնդրում իրաքցիների համար
ՄիջազգայինՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող վարչությունը 861 մլն դոլար է խնդրում՝ Իրաքի բնակչության առավել խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելու համար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ասված է հունվարի 31-ին հրապարակված 2016 թվականի «Իրաքի հարցով մարդասիրական ծրագրում»:
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները սեփական զեկույցն էին հրապարակել, որի համաձայն, 2016 թվականին երկրին 1.56 մլրդ դոլար հարկավոր կլինի՝ հաղթահարելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը:
Զեկույցի համաձայն, Իրաքի բյուջեն կարող է հատկացնել անհրաժեշտ գումարի առնվազն 43%-ը, իսկ մնացած մասն ապահովելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը: