Չինաստանում բազմահարկ հյուրանոց է այրվել
ՄիջազգայինՉինաստանի Սիչուան նահանգի Սիչան քաղաքում հունվարի 31-ին բազմահարկ հյուրանոց է հրդեհվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով China Plus News չինական աղբյուրը, բոցը տարածվել է հյուրանոցի բոլոր հարկերում:
Դեպի վայրում 10-ից ավել հրշեջ մարտական հաշվարկ է աշխատում: Տուժածների կամ զոհերի մասին հաղորդումներ դեռևս չկան:
Հայտնի է, որ շենքի առաջին հարկերում խանութներ են տեղակայված, իսկ վերին հարկերում` հյուրանոցային համարներ: