ԵՄ-ն Աֆրիկայի երկրներին 50 մլն եվրո է խոստացել՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար
ՄիջազգայինԵվրամիությունը փետրվարի 1-ին Ադիս Աբեբայում նախանշված դոնորական համաժողովի ժամանակ կհաստատի Աֆրիկայի երկրներին 50 մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու որոշումը՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Ըստ Gazeta.ru-ի, գերատեսչությունը նաեւ ցավակցություն է հայտնել Նիգերիայի հյուսիս-արեւելյան Մայդուգուրի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհ է դարձել 86 մարդ: