ԱՄՆ գլխավորած կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում և Իրաքում
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Սիրիայում և Իրաքում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով զինվորականների հայտարարությունները, Իրաքում կոալիցիան 18 հարված է հասցրել, որոնցից 4-ը` Մոսուլ քաղաքի շրջակայքում: Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են իսլամիստների երկու մարտական հենակետեր, սահմանային անցակետը և խոշոր տրամաչափի գնդացիրները:
Բացի այդ, 7 հարված է հասցվել իրաքյան Էր-Ռամադի քաղաքի շրջանում, որի արդյունքում զինյալների 3 մարտավարական միավոր է վնասվել: Եվս 5 ավիահարված հասցվել է Սիրիայում: