Օբամայի հատուկ ներկայացուցիչը Սիրիայի քրդերի հետ քննարկել Է ԻՊ-ի դեմ պայքարի ուղիները
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրկը անցած հանգստյան օրերին եղել Է Սիրիայի հյուսիսում, որտեղ հանդիպում Է ունեցել տեղի քրդերի ղեկավարների հետ: Դա Բարաք Օբամայի վարչակազմի պատասխանատու աշխատակիցի «առաջին հայտնի այց ն Է» Սիրիա այն ժամանակվանից, երբ 2012 թվականին ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը հեռացավ Դամասկոսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին իր Էլեկտրոնային տարբերակում հաղորդել Է «Վաշինգտոն պոստ» թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ Մաքգուրկն այցելել Է «Սիրիայի հյուսիսի Ռոջավա անվանումը կրող ինքնահռչակ քրդական միջատարածք», որը քրդերենից թարգմանաբար նշանակում Է Արեւմտյան Քրդստան: «Այդ այցը եւ այն բանավեճերը, որ հատուկ ներկայացուցիչն անցկացրել Է Սիրիայում, միտված են ԻՊ խմբավորման վրա կոալիցիայի ճնշումն ուժեղացնելու ուղիներ գտնելուն»,-թերթին պատմել Է ԱՄՆ-ի վարչակազմի աշխատակիցներից մեկը:
Մինչդեռ, ինչպես գրում Է «Վաշինգտոն պոստ»-ը, «Թուրքիան հարաճուն անհանգստություն Է դրսեւորում Սիրիայի քրդական կազմավորումների ուժեղանալու կապակցությամբ եւ տանկեր ու զորքեր Է ուղարկում Սիրիայի հետ սահման՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել՝ թույլ չտալու քրդական նոր տարածքային կազմավորման առաջացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: