Ռուսաստանը կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի. Գրեֆ
ՄիջազգայինՌուսաստանը կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել Է Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում: Այն զետեղված Է հրատարակության կայքում եւ փետրվարի 1-ին հրապարակվելու Է թերթի տպագիր տարբերակում:
«Ներկայում հանգուցային խնդիրը կառուցվածքային բարեփոխումների անցկացման խիստ անհրաժեշտությունն Է, որովհետեւ նույնիսկ նավթի գների բարձրացումը եւ պատժամիջոցների չեղարկումը երբեք չեն բերի տնտեսական բարձր աճի, եթե բարենորոգումներ չանցկացվեն»,-ասել Է Գրեֆը եւ հավելել, որ նպատակը տնտեսության արդիականացումն Է:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը բարեփոխումներ չանցկացրեց ավելի լավ ժամանակներում, նա նշել Է, որ «մարդկային բնությունը խիստ անընկալունակ Է փոփոխությունների նկատմամբ, եւ վերափոխումներն սկսվում են այն ժամանակ, երբ սպառվում են փողերը»: «Սբերբանկ»-ի ղեկավարն այն կարծիքին Է, որ ավելի վաղ «ավելի մեծ հնարավորություններ կային բարեփոխումների համար, բայց մենք դրանց կարիքն ավելի քիչ ունեինք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: