Ռուսաստանը դիտորդական թռիչքներ կիրականացնի Թուրքիայում
ՄիջազգայինՌուսաստանը «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում դիտորդական թռիչքներ կիրականացնի Թուրքիայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ռուս տեսուչների խումբը ԱՆ-30 ինքնաթիռով թռիչքները կիրականացնի Թուրքիայում փետրվարի 1-5-ը: Թռիչքներից որոշների ժամանակ ռուս մասնագետների կողքին կլինեն նաև թուրք մասնագետներ:
«Բաց երկնքի մասին» պայմանագիրըստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ինՀելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետություններիկողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևսյոթ պետություն։ Պայմանագրի մասնակիցերկրների օդային տարածքներում պարբերաբարդիտարկումներ իրականացնելու նպատակովկատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։