Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ժամանել Է Մոսկվա
ՄիջազգայինԻրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ժամանել Է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մ ոսկվայում Իրանի դեսպանությունում:
«Դոկտոր Վելայաթին փետրվարի 1-ին պաշտոնական այցով Ռուսաստան Է ժամանել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի հրավերով: Ռուսաստան պաշտոնական այցի եւ երկրի բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ընթացքում դոկտոր Վելայաթին կարծիքներ կփոխանակի երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրանի իրադրության շուրջ»,-նշել են դեսպանության մամուլի ծառայությունում:
«Այս այցի եւ երկրի բարձրաստիճան անձանց հետ տարբեր հանդիպումների ընթացքում կանցկացվեն զրույցներ եւ կարծիքներ կփոխանակվեն քաղաքականության, անվտանգության ոլորտում, տարածաշրջանային համագործակցության եւ ռազմավարական հարցերի շուրջ»,-ասել Է Վելայաթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: