Սիրիական բանակը վերականգնել է հսկողությունը Հալեպի նահանգի Դվեյր ազ Զեյթուն բնակավայրի նկատմամբ
ՄիջազգայինՍիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ վերականգնել են հսկողությունը Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Դվեյր ազ Զեյթուն բնակավայրի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հաղորդել Է SANA գործակալությունը:
«Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումը դաշնակից ուժերի հետ փոխգործակցությամբ վերականգնել Է անվտանգությունը եւ կայունությունը Հալեպի հյուսիսում գտնվող Դվեյր ազ Զեյթուն բնակավայրում»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայում սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի լոյալ խմբերի եւ ՌԴ-ի օդատիեզերական ուժերի աջակցությամբ շարունակում Է զինյալների դեմ հաջող գործողություններ անցկացնել արաբական հանրապետության ամբողջ տարածքում: Այսպես, անցած հանգստյան օրերին ՍԱՀ-ի զորքերը երկրի հյուսիս-արեւելքում վճռական հարձակում են ձեռնարկել զինյալների կողմից շրջափակված Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության տեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: