Ջիզրեում PKK-ն սպանել է երկու թուրք զինվորի և մեկ ոստիկանի
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում շարունակվում են թուրքական ուժայինների գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալու թյունը, Ջիզրեի փողոցներից մեկում քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա:
Հարձակման հետևանքով սպանվել են մեկ թուրք ոստիկան և երկու զինվոր: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ այդ բախման ընթացքում զոհվել է PKK-ի 5 մարտիկ: