Հունաստանի վարչապետը փետրվարի 7-ին կայցելի Թեհրան
ՄիջազգայինՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 7-ին երկօրյա այցով կժամանի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Այցի ծրագիրը դեռեւս ճշտվում է:
Մի քանի օր առաջ Հունաստանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել նավթի մատակարարումների վերսկսման մասին, ինչը հնարավոր է դարձել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: