Ֆրանսիական հեռուստաալիքը Մայդանի մասին ֆիլմ է ցուցադրել, չնայած Կիեւի խնդրանքին
ՄիջազգայինՖրանսիայի Canal+-ը ցուցադրել Է ռեժիսոր Պոլ Մորեյրայի «Ուկրաինա, հեղափոխության դիմակները» վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդվում Է հեռուստաալիքի կայքում, կինոնկարի հեռարձակումը կայացել Է փետրվարի 1-ին՝ չնայած եթերից կինոժապավենը հանելու Ուկրաինայի խնդրանքներին:
Մորեյրան, վերլուծելով Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները, հանգել Է այն եզրակացության, որ ժողովրդական հուզումները հօգուտ իրենց շահերի են օգտագործել ազգայնական խմբավորումները, այդ թվում՝ «Պրավի սեկտորը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: «Նրանք օգտվել են Ուկրաինայի պետական ինստիտուտների թուլությունից եւ ստեղծել են լավ զինված ու պատրաստված սեփական ջոկատներ ու սկսել են իրենց կամքը թելադրել իշխանություններին»,- արձանագրել Է ֆիլմի հեղինակը:
Բացի դրանից, կինոնկարում ռեժիսորը նշել Է ԱՄՆ-ի դերն Ուկրաինայի քաղաքներում հուզումների կազմակերպման գործում: «Կիեւի նոր իշխանությունները ամբողջովին փոխեցին նախկին քաղաքական ուղեգիծը եւ շրջվեցին ԱՄՆ-ի կողմը: Սակայն արդյունքում տպավորություն Է ստեղծվում, որ Ուկրաինան հասարակ խաղազինվոր Է դարձել Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական խաղում»,- ասված Է կինոնկարում: