Տուսկը ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ որոշման 10-Էջանոց նախագիծ Է պատրաստել
ՄիջազգայինԵվրամիության օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի (Եվրախորհրդի) նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկությունները, որոնք կհրապարակվեն փետրվարի 2-ին, ձեւակերպված են Եվրախորհրդի որոշման 10-Էջանոց նախագծի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրամի ության ինստիտուտների մի աղբյուր:
«Մոտավորապես տասն Էջ ծավալով փաստաթուղթը ձեւակերպված Է որպես Եվրոպայի խորհրդի որոշման նախագիծ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանում գործակալության աղբյուրը հայտնել Էր, որ Լոնդոնը եւ Բրյուսելն սկզբունքային համաձայնության են հասել Եվրամիության օրենսդրության արգելափակման մեխանիզմի շուրջը, որն անցանկալի Է միության երկների համար:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ «ԵՄ-ի երկրները, որոնք ներկայացնում են միության անդամների 55 տոկոսը, կարող են արգելափակել օրենսդրությունը կամ պահանջել փոփոխություններ մտցնել դրանում»:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Եվրամիությունում Մեծ Բրիտանիային պահելու հարցի կարգավորման նպատակով խոստացել Է փետրվարի 2-ին հրապարակել Լոնդոնի հետ համաձայնությունների ձեռքբերման առաջարկությունների նախագիծը: Լոնդոնը համառորեն պնդում Է, որ Եվրամիությում բարեփոխումներ իրականացվեն միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջը հանրաքվեի նախաշեմին:
Տուսկի խոսքով՝ կողմերն զգալի առաջընթացի են հասել, բայց «մնում են չլուծված հարցեր»: