Ֆրանցիսկոս պապը մտադիր չԷ նկարահանվել խաղարկային կինոյում
Միջազգային«Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղարկային կինոյում նկարահանվելու ոչ մի մտադրություն չունի»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերկիո Լոմբարդին՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե քահանայապետն իբր համաձայնել Է պապի դերը խաղալ ընտանեկան-արկածային ֆիլմում: Խոսքը վերաբերում Է «Արեգակից անդ ին» («Beyond The Sun») ժապավենին:
ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս պադրե Լոմբարդին այն ենթադրությունն Է հայտնել, որ ֆիլմի ստեղծողները որոշել են Հռոմի պապի անունն օգտագործել «գովազդային նպատակներով»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով Variety հանդեսին, գրել Էին, որ կինոնկարի նկարահանումներն սկսվելու են արդեն 2016 թվականի առաջին կեսին՝ Ապենիններում: