Միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ի համար վերածվում Է համերաշխության ճգնաժամի. Յունկեր
ՄիջազգայինՄիգրացիոն ճգնաժամը Եվրամիության համար համերաշխության ճգնաժամի Է վերածվում նրա երկրների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Փախստականների հետ կապված ճգնաժամն ամեն օր ավելի ու ավելի Է փոխակերպվում եվրոպական համերաշխության ճգնաժամի»,-ասել Է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, որը հեռարձակում Է Եվրահանձնաժողովի հեռուստաալիքը:
Յունկերը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ կատարել փախստականներին իրենց տարածքում ընդունելու եւ տեղավորելու վերաբերյալ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները:
ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը նախօրյակին հայտնել Է, որ 2015 թվականին ԵՄ-ի երկրներ են ժամանել ընդհանուր առմամբ 1,8 մլն միգրանտներ, գրանցվել են ապաստան տրամադրելու վերաբերյալ ավելի քան 1,25 մլն ապաստան խնդրագրեր:
Դրա հետ մեկտեղ Կունդերսը նախազգուշացրել Է, որ գարնանը ԵՄ-ին միգրանտների նոր զանգվածային ալիք Է սպասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-