Գերմանիան գործի է դրել ջրածնային պլազմայի վրա հիմնված ջերմամիջուկային ռեակտորը
ՄիջազգայինԳերմանական Գրայֆսվալդ քաղաքի Մաքս Պլանկի անվան ընկերության Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտը փետրվարի 3-ին գործի է դրել ջրածնային պլազմայի վրա հիմնված Wendelstein 7-X ջերմամիջուկային ռեակտորը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվել է Livestr eam համակարգով:
Իրադարձությանը մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նախկինում Wendelstein 7-X-ը գործի է դրվել հելիումային պլազմայով: