Դավութօղլուն մեկնել է Մեծ Բրիտանիա
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 4-ին մեկնել է Միացյալ Թագավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դավութօղլուի այցի մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: