Քյոլնում ավանդական դիմակահանդեսն ընթանում Է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում
ՄիջազգայինՔյոլնում քաղաքային ավանդական դիմակահանդեսն այս տարի ընթանում Է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում՝ կանանց վրա այն զանգվածային հարձակումների պատճառով, որոնք Ամանորի գիշերը կատարվել Էին քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամենամյա տոնը Քյոլնում մեկնարկել Է փետրվարի 4-ին եւ կաշունակվի վեց օր: Քաղաքի պաշտոնյաները հայտնել են, որ դիմակահանդեսի անվտանգությունն ապահովում են երկու հազարից ավելի ոստիկաններ:
Քաղաքի փողոցներում, մասնավորապես, գլխավոր կայարանի հրապարակում, որտեղ Ամանորի գիշերը տեղի Է ունեցել կանանց վրա միգրանտների հարձակումների մեծ մասը, տեղակայված են դիտարկման լրացուցիչ խցիկներ:
Բացի այդ, ոստիկանությունը կանանց համար «անվտանգության հատուկ կետ» Է կազմակերպում Քյոլնի տաճարի մոտ: