ԱՄՆ-ն Իսրայելին 120 մլն դոլար կտրամադրի «Երկաթե գմբեթի» նմանակի ստեղծման համար
ՄիջազգայինԱՄՆ-ն Իսրայելին 120 միլիոն դոլար կտրամադրի այն նոր համակարգի մշակման համար, որը թույլ կտա հայտնաբերել եւ քանդել զինյալների փորած թունելները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը:
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան կողմի տրամադրած գումարն Իսրայելը կստանա երեք տարվա ընթացքում:
Իսրայելացիներն իրենք նոր համակարգը համարում են «Երաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի յուրատեսակ նմանակը, որը նույնպես ֆինանսավորվել Է ԱՄՆ-ի կողմից եւ նախատեսված Է «Քասամ», «Գրադ» կամ «Ֆաջր» տիպի փոքր եւ միջին հեռահարության հրթիռների կալանման համար, որոնք կազմում են պաղեստինցի եւ լիբանանցի զինյալների զինանոցների հիմքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: