Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր Է միայն նոր կառավարություն ընտրելու միջոցով. Քեմերոն
ՄիջազգայինՍիրիական հակամարտության երկարաժամկետ լուծման հնարավոր Է հասնել երկրի նոր կառավարություն ընտրելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:
«Սիրիական հակամարտության երկարաժամկետ լուծումը կարող Է ձեռք բերվել միայն նոր կառավարության քաղաքական անցման օգնությամբ,-ասել Է նա:-Մենք այդ ուղղությամբ պետք Է աշխատենք՝ որքան Էլ որ ծանր լինի»:
Քեմերոնը նաեւ հորդորել Է օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին, որը տուժում Է քաղաքացիական պատերազմների հետեւանքներից: Նա հայտնել Է, որ Մեծ Բրիտանիան հավելյալ 1,2 մլրդ ֆունտ (1,7 մլրդ դոլար) կհատկացնի Սիրիային ու տարածաշրջանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ «օգնության ընդհանուր ծավալը կհասցվի 3,3 մլրդ դոլարի»: «Միայն ԱՄՆ-ն Է ավելի շատ հատկացրել»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: