ՄԱԿ-ը հանդես Է եկել Ասանժի պաշտպանությամբ
ՄիջազգայինՄԱԿ-ի կազմի մեջ մտնող՝ Կամայական ձերբակալումների գծով աշխատանքային խումբը բավարարել Է ավստրալացի փախստական լրագրողի գանգատը, որն այժմ թաքնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: ՄԱԿ-ի պաշտոնյաներն Ասանժին կալանավորելու բրիտանացիների սպառնալիքը, եթե նա դուրս գա դեսպանատան շեմից, որակել են որպես ապօրինի ձերբակալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Ասանժը հայտարարել Է Մեծ Բրիտանիայի իշխանություններին հանձնվելու համաձայնության մասին, եթե Աշխատանքային խումբը բացասական վճիռ կայացնի իր գանգատի վերաբերյալ: Հակառակ դեպքում, նշել Է WikiLeaks-ի հիմնադիրը, ինքն ակնկալում Է, որ կվերադարձվի իր անձնագիրը եւ կդադարեցվեն կալանավորման փորձերը: