Աշխարհում պարենամթերքի ռեկորդային էժանացում է արձանագրվել
ՄիջազգայինFAO-ի (Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպություն) պարենային գների ինդեքսը հունվարին իջել Է մինչեւ վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային ցածր նշագիծ:
Այս տարվա հունվարին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսն ընկել Է 1,9 տոկոսով՝ կապված դրանում ներառված բոլոր տեսակի ապրանքների գների նվազման հետ: Ընդ որում՝ ամենազգալի նվազումը գրանցել են շաքարի գները:
Հունվարին ինդեքսը կազմել Է 150,4 կետ, ինչը 16 տոկոսով ցածր Է մեկ տարի առաջ գրանցված մակարդակից: Սա ամենացածր արդյունքն Է 2009 թվականի ապրիլից ի վեր:
«Հիմնական մթերքների գների շարունակական անկման հիմնական գործոններն են՝ գյուղատնտեսական ապրանքների առատ առաջարկը, համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի ամրապնդումը»,-պարզաբանվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: