Ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ ցրել է Ստամբուլի ցույցը
ՄիջազգայինՍտամբուլի ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ ցրել է Գալաթասարայի ուսումնարանի մոտ հավաքված մարդկանց, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ջիզրե բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հավաքվածները պահանջել են Ջիզրեում փողոց դուրս գալու արգելքից հետո տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված քաղաքացիներին համապատասխան բուժօգնություն տրամադրել: Ոստիկանությունը ցուցարարներին հայտնել է, որ նրանց կողմից բարձրացված պաստառներն ու հնչեցրած կոչերն անօրինական են: Այն բանից հետո, ինչ հավաքվածները հրաժարվել են հեռանալ, ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:
14 մարդ ձերբակալվել է: