Միջսիրիական բանակցությունների կողմերից ոչ մեկը պատրաստ չԷ փոխզիջման. դե Միստուրա
ՄիջազգայինՍիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կողմերից ոչ մեկն առայժմ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չի դրսեւորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
«Նախ՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չԷ նվազագույն փոխզիջումների: Երկրորդ՝ ոչ ոք չսկսեց խոսել ըստ Էության, եւ մենք կանգ առանք ընթացակարգային կազմակերպչական մանրամասների վրա: Եվ, վերջապես, ոչ կառավարությունից, ոչ Էլ ընդդիմությունից բարի կամքի ազդանշաններ չեն հնչում պաշարված քաղաքների հումանիտար օգնության ապաշրջափակման համար»,-պարզաբանել Է դիվանագետը սիրիական կարգավորման շուրջ բանակցությունները կասեցնելու իր որոշումը, որոնք հունվարի 29-ին սկսվել են Ժնեւում:
Դե Միստուրան համոզված Է, որ եթե խորհրդաժողովը տապալվի, «ինչը բացառված չԷ», Սիրիան կդադարի գոյություն ունենալ: «Միայն լիակատար ու անվերապահ հրադադարը թույլ կտա խոսել լուրջ բաների մասին, ներառյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, նոր կառավարության ստեղծումը, ՄԱԿ-ի հսկողության ներքո ընտրությունների անցկացումը, նոր սահմանադրության ընդունումը»,-ասել Է հատուկ պատվիրակը, նշելով, որ սիրիական հակամարտության կարգավորման թեման քննարկվելու Է Մյունխենի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովուÕ ´:
Նա նախազգուշացրել Է Սիրիայում ռազմական գործողությունների ընդլայնման եւ բռնությունների սաստկացման մասին: «Բռնության աճն այն պահին, երբ երկխոսություն Է սկսվում խաղաղության շուրջ, չի նպաստում հումանիտար հարցերի լուծմանը, ոչ Էլ քաղաքական ջանքերին»,-նշել Է դե Միստուրան:
«Ես կցանկանայի հավատալ, որ ՌԴ-ի ռազմական գործողությունը լրացուցիչ խթան Է միակ հնարավոր քաղաքական լուծման հասնելու համար, որովհետեւ չեմ կարծում, որ Ռուսաստանը ցանկանում Է երկար ժամանակով խրվել սիրիական հակամարտության մեջ»,-ասել Է դիվանագետը:
Դե Միստուրան հնարավոր Է համարել, որ միջսիրիական բանակցությունները կարող են վերսկսվել փետրվարի 25-ից շուտ, եթե «Սիրիայում կշիռ ունեցող բոլոր երկրները առավելագույն ջանքեր գործադրեն եւ խաղաղ բանակցություններին պատրաստ լինելու կոնկրետ ազդանշաններ տան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: