Ասանժը Մեծ Բրիտանիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել իր անձնագիրը
ՄիջազգայինWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայի իշխանություններից կպահանջի իրեն վերադարձնել խլված անձնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է France Inter ֆրանսիական ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մեծ Բրիտանիան իմ անձնագիրը բռնագրավել Է հինգուկես տարի առաջ»,-հիշեցրել Է Ասանժը: Պատասխանով այն հարցին, թե ինքը մտադիր Է արդյոք հասնել փաստաթղթերի վերադարձմանը, WikiLeaks-ի հիմնադիրը պատասխանել Է. «Դա կլինի իմ առաջին պահանջը, որպեսզի ձեռք բերեմ տեղաշարժվելու ազատություն»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Կամայական ձերբակալումների աշխատանքային խումբը պահանջել Է ազատ արձակել WikiLeaks-ի՝ ազատությունից զրկված հիմնադիր Ջուլիան Ասանժին եւ փոխհատուցում վճարել նրան: «Աշխատանքային խումբը պնդում Է, որ պարոն Ասանժի ապօրինի ազատազրկումը պետք Է դադարեցվի, նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ տեղաշարժման ազատության իրավունքը պետք Է հարգվեն, եւ որ նա պետք Է փոխհատուցման իրավունք ունենա»,- ասված Է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հայտարարության մեջ:
Շվեդիայի դատախազությունն արդեն հայտարարել Է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումն օրենքի ուժ չունի Ասանժի գործով հետաքննության աշխատանքում, որին Շվեդիայում կասկածում են բռնաբարության մեջ: Ասանժի պաշտպանությունն իր հերթին գտնում Է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք Է WikiLeaks-ի հիմնադրին ազատ արձակեն ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: