Թուրքիայում հրդեհից 9 մարդ զոհվել, 25 մարդ այրվածքներ են ստացել
ՄիջազգայինԹուրքիայի Շիռնաքի նահանգի Ջիզրե քաղաքի Ջուդի թաղամասում շենքերից մեկում ծագած հրդեհի հետեւանքով 9 մարդ զոհվել, 25 մարդ այրվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, ներկայում որոշվում է հրդեհի հետևանքով զոհվածների ինքնությունը եւ հրդեհի ծագման պատճառը: Այրվածքներ ստացած բնակիչները տեղափոխվել են հիվանդանոցներ: