ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է Սիրիայում խաղաղ գործընթացը վիժեցնելու մեջ
ՄիջազգայինՍիրիայում Ռուսաստանի գործողությունները վիժեցնում են այդ երկրում հակամարտության քաղաքական կարգավորման միջազգային ջանքերը:
Այդ մասին փետրվարի 5-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Սիրիայում Ռուսաստանի գործողությունները վիժեցնում են այդ երկրում հակամարտության քաղաքական լուծում գտնելու ջանքերը»,-ասել Է նա՝ Եվրամիության 28 երկրների պաշտպանության նախարարների՝ Ամստերդամում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Էր, որ Ժնեւում Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների խափանումը մասնակիորեն կապված Է Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների հետ:
Արեւմուտքը պարբերաբար Ռուսաստանին մեղադրում Է այն բանում, որ նա ռմբակոծում Է ոչ միայն ահաբեկիչների օբյեկտները, այլեւ այսպես կոչված չափավոր ընդդիմության դիրքերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ պնդումները համարում Է չհիմնավորված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: