Եվրախորհրդարանում կքննարկեն Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը
ՄիջազգայինՄարտի 1-ին Եվրախորհրդարանում կոնֆերանսով կհարգեն ռուսաստանցի սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը:
«Կոմերսանտը» հայտնում է, որ կոնֆերանսը կկրի «Ամրապնդելով եվրոպական արժեքները Ռուսաստանում» խորագիրը, հանդես կգան ռուսաստանցի և եվրոպացի մի շարք հայտնի գործիչներ:
Կոնֆերանսին կքննարկվի նաև մարդու իրավունքների վիճակը Ռուսաստանում, ինչպես նաև՝ այդ երկրի արտաքին քաղաքական դրությունը: