Սպիտակ տունը հայտարարել է ԿԺԴՀ-ի սադրանքներից իր դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինԱՄՆ-ն կպաշտպանի իր տարածաշրջանային դաշնակիցների շահերը՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության սադրանքներից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ում իրականացվել է հեռահար հրթիռի արձակում:
«ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է տարածաշրջանում իր դաշնակիցների անվտանգությանը: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ու մեր դաշնակիցների համար, ինչպես նաև ԿԺԴՀ-ի սադրանքներին պատասխան տալու նպատակով»,-ասել է Ռայսը:
Ռայսը հրթիռի արձակումը համարել է ապակայունացնող ու սադրիչ քայլ, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի սարսափելի խախտում է:
«ԿԺԴՀ-ի հրթիռային ու մջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է մեր շահերին և մեր սերտ դաշնակիցներից մի քանիսի համար, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը»,-ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Նա քննադատել է Հյուսիսային Կորեային՝ իր միջուկային ու հրթիռային ծրագրերն առաջնահերթ համարելու համար՝ սեփական ժողովրդի բարեկեցության մասին մտածելու փոխարեն, որի տառապանքն ավելանում է միայն այն պատճառով, որ Փհենյանն իր ռեսուրսները գործածում է ապակայունացնող գործունեության համար: