Բրիտանական մզկիթները կիրակի օրը կբացեն իրենց դռները ոչ մահմեդականների համար
ՄիջազգայինԿիրակի օրը ողջ Բրիտանիայում ավելի քան 80 մզկիթ կբացի իր դռները ոչ մահմեդականների համար՝ հույս ունենալով ցրել իսլամի մասին բացասական պատկերացումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակցիան կազմակերպել է Բրիտանիայի մահմեդական խորհուրդը, որը Միացյալ Թագավորության ամենախոշոր իսլամական ասոցիացիաներից մեկն է:
Այդ կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանց անհանգստացնում է այն, որ իսլամիստների զինված հարձակումները ստիպում են շատ մարդկանց զգուշորեն վերաբերել իսլամին:
Անցած տարվա ընթացքում մահմեդականների վրա հարձակումների քանակը կտրուկ աճել է:
Մզկիթներ հրավիրված անձինք կկարողանան նայել, թե ինչպես են անցկացվում աղոթքները, լսել կրոնի հիմունքների մասին տեղեկություններ կամ պարզապես մեկ բաժակ թեյ խմել: