ԱՄԷ-ն պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա` ԻՊ-ի դեմ պայքարի համար
ՄիջազգայինԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա` կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին մասնակցելու համար:
«Մեր դիրքորոշումն այսպիսին է, որ ԻՊ-ի դեմ արշավը նախատեսում է ցամաքային ուժերի օգտագործում», - ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշին մեջբերում է Reuters գործակալությունը:
Նախարարն ընդգծել է, որ «խոսքը հազարավոր զինվորների մասին չէ», և ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում անհրաժեշտ պայման է ԱՄԷ-ի կողմից իրականացվելիք գործողությունների համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄԷ-ի ղեկավարությամբ ցամաքային գործողություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև Սաուդյան Արաբիան:
Մինչդեռ նախօրեին Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ առանց պաշտոնական Դամասկոսի հրավերի Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցող արտասահմանցի զինվորները «տուն կվերադառնան դագաղներով»: