Ռուսաստանի ղեկավարությունը որոշել Է աջակցել Բելառուսի տնտեսությանը. Լուկաշենկո
ՄիջազգայինՌուսաստանի ղեկավարությունը որոշում Է ընդունել Բելառուսի տնտեսությանն աջակցելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին:
«Ռուսաստանի նախագահը եւ վարչապետը ոչ միայն խոստացել են, այլեւորոշում են ընդունել Բելառուսի տնտեսությանն աջակցելու վերաբերյալ, որքան Էլ որ դժվար լինի Ռուսաստանում»,-ասել Է Լուկաշենկոն՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ վերջերս ունեցած հանդիպումների արդյունքների մասին: Պետության ղեկավարը հավելել Է, որ այդ հանդիպումների ժամանակ կողմերը մանրակրկիտ քննարկել են բազմաթիվ խնդիրներ՝ պայմանավորվելով միասին դուրս գալ ստեղծված տնտեսական իրավիճակից:
Ընդ որում, ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, Լուկանշենկոն ոչ մի մանրամասն չի նշել: Կրեմլից պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել: