ԵՄ-ն Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել փետրվարի 18-19-ի գագաթնաժողովին. Եվրահանձնաժողով
ՄիջազգայինԵվրամիության ղեկավարությունը Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել մասնակցելու հանրակցության հերթական գագաթնաժողովին, որը փետրվարի 18-19-ին կկայանա Բրյուսելում:
Այդ մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
«Դա Եվրամիության ներքին գագաթնաժողովն Է, որի ընթացքում հիմնականում քննարկվելու Է Մեծ Բրիտանիայի վերաբերյալ համաձայնագիրը: Եվրահանձնաժողովը քննարկելու Է նաեւ միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի հետ Գործողությունների ծրագիրը, սակայն Թուրքիայի ղեկավարությունը գագաթնաժողովում չի լինի»,- ասել Է նա՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: