Artsakh Today-ի հաղորդմամբ`Մոսկվայի բանտում գտնվող Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան ուշագնաց է եղել: Նրան կոմայից դուրս են բերել՝ անուշադրի սպիրտի օգնությամբ: Բարերարի առողջական վիճակը շարունակում է մնալ շատ թույլ: Վերջինիս եղբոր որդին՝ Գուրգեն Հայրապետյանը, ասել է , որ բարերար շարունակում է իրեն շատ վատ զգալ, չի կարողանում շփվել իր փաստաբանների հետ: